Մազերի խնամք
Երկար մազերի փոխպատվաստման բացառիկ վիրահատությունը կատարվեց նաև Հայաստանում. avanta.am
![Երկար մազերի փոխպատվաստման բացառիկ վիրահատությունը կատարվեց նաև Հայաստանում. avanta.am Երկար մազերի փոխպատվաստման բացառիկ վիրահատությունը կատարվեց նաև Հայաստանում. avanta.am](up/article/big/file_38545_8295817.jpg)
Առաջին անգամ Հայաստանում աշխարհի առաջատար վիրաբույժ, ամերիկյան էսթետիկ բժշկության ակադեմիայի պրոֆեսոր Ակակի Թիլոսանին կատարեց երկար մազերի փոխպատվաստման բացառիկ վիրահատությունը, որը դեռևս չի կատարվում նույնիսկ եվրոպական երկրներում: Նախկինում մեր երկրում այս խնդիրն անլուծելի էր, քանի որ Հայաստանում ճաղատությամբ տառապող պարդկանց նմանատիպ վիրահատություններ չէին առաջարկվում, սակայն Ավանտա բժշկական կենտրոնների ցանցի հատուկ հրավերով Հայաստան ժամանած ամերիկյան էսթետիկ բժշկության ակադեմիայի պրոֆեսոր Ակակի Թիլոսանիի շնորհիվ այս խնդիրն արդեն լուծելի է:
Այս նորարարական մեթոդի կիրառումը վիրաբույժին հնարավորություն է տալիս վիրահատության ընթացքում փոխպատվաստել ավելի քան 10.000 գրաֆտեր, մինչդեռ մազերի փոխպատվաստման ներկայիս տարբերակները, որոնք առաջարկվում են ինչպես մեր, այնպես էլ մի շարք այլ երկրներում, հնարավորություն են տալիս փոխպատվաստել ընդամենը 3.000 գրաֆտեր:
Ինչպես նշեց աշխարհահռչակ վիրաբույժը, նորարարական այս մեթոդի առավելությունն այն է, որ վիրահատության արդյունքը տեսանելի է վիրահատությունից անմիջապես հետո, իսկ դոնորական հատված հանդիսացող տարածքը, որտեղից վերցվում են համապատասխան քանակությամբ մազային ֆոլեկուլները, հետագայում գլխամաշկի վրա սպիներ չի առաջացնում, որը շոշափելի ու տեսանելի է առաջարկվող վիրահատական մյուս տեխնիկաների կիրառումից հետո: Այս բացառիկ վիրահատական տեխնիկան հանարավորություն է տալիս ճաղատ տարածքում տեղադրվող մազային ֆոլեկուլների խտությունը տեղաբաշխել առավել ճշգրիտ՝ դրանով իսկ ապահովելով կատարյալ էսթետիկ արդյունք:
Մեկ այլ կարևորագույն հանգամանք է նաև վիրահատությունից հետո այտուցների, վիրակապերի և վերականգնողական շրջանի բացակայությունը, որ նախկինում առկա էր, և բավական անհանգստություն ու անհարմարավետություն էր պատճառում պացիենտներին:
Ըստ վիրաբույժի՝ մազերի փոխպատվաստման այս տարբերակը հանարավորություն է տալիս կատարել ցանկացած երկարության և ձևի մազերի փոխպատվաստում՝ չկտրելով ու չվնասելով նրանց երկարությունն ու կառուցվածքը: Ակակի Թիլոսանին ընդգծեց, որ ճաղատության խնդիրներ ունեցող մարդկանց համար այս վիրահատություններն իրենց բնույթով անփոխարինելի են: Նա խոսեց նաև մազաթափության առաջացման հիմնական պատճառների մասին, որոնց պետք է առանձնակի ուշադրություն դարձնել, որովհետև պատճառները կարող են լինել տարբեր՝ նյութափոխանակության խանգարում, մաշկային որոշակի խնդիրների առկայություն, անդրոգեն մեխանիզմներ, էնդոկրին համակարգի խնդիրներ և նույնիսկ սխալ ընտրված սանրվածք: Սակայն վիրաբույժը հավելեց, որ հայերի՝ որպես հին պատմություն ունեցող ժողովրդի մազաթափության հիմնական պատճառ են հանդիսանում անդրոգեն մեխանիզմները: Անդրոգեն տիպի մազաթափությունը շատ տարածված երևույթ է, և այս խնդրի տարբեր աստիճաններով տառապում են աշխարհի բնակչության 20-ից մինչև 60 տարեկան ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք:
Նկատեց նաև, որ վերջին տարիներին կա տվյալ խնդրի երիտասարդացման միտում: Ողջ աշխարհում լավագույն տարբերակը, որ հնարավորություն է տալիս վերականգնել մազերն անդրոգեն մազաթափության ժամանակ, մազերի փոխպատվաստումն է՝ ժամանակին գենետիկապես առողջ մազերի վերաբաշխումը գլխամաշկի ճաղատության ենթարկված հատվածում՝ սեփական մազերի փոխպատվաստմամբ:
Հարցին, թե մազերի փոխպատվաստման ո՞ր տեսակը կամ համադրությո՞ւնն են առավել նպատակահարմար, վիրաբույժը պատասխանեց, որ ցանկացած խնդրի լուծման համար առավել նպատակահարմար տարբերակը որոշվում է խորհրդատվության ժամանակ և հավելեց, որ Ավանտա բժշկական կենտրոնների ցանցում խորհրդատվությունն անցկացնում է բացառապես անվճար՝ պահպանելով պացիենտի գաղտնիությունը:
Այն հարցին, թե որքանով է մեր համաքաղաքացիներին հասանելի այս վիրահատության արժեքը, վիրաբուժը պատասխանեց, որ նա, ի տարբերություն այլ երկրների, այստեղ սահմանել է վիրահատության մինիմալ արժեքներ՝ փորձելով դրանով իր աջակցությունն ու ներդրումն ունենալ մեր ժողովրդի կյանքի որակի բարելավմանը, և մարդիկ, որոնք տառապում են այս խնդրով, այժմ արդեն հնարավորություն կունենան վիրահատության համար նվազագույն գումար վճարելով՝ ստանալ, որակյալ և երաշխավորված վիրահատական միջամտություն իրենց իսկ երկրում:
Աշխարհահռչակ վիրաբույժն առանձնացրեց նաև հայաստանյան աշունը՝ որպես բնության եզակի գեղեցկություն, մեր տեսարժան վայրերը, ուր արդեն իսկ հասցրել է լինել՝ հատկապես մեծ նշանակություն տալով մեր պատմամշակութային կոթողներին ու խոհանոցին:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61284_415118.jpg)
Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
![](images/calendar.png)
![Ազատվում ենք մազերի հետ կապված խնդիրներից՝ մեղրով շամպունի օգնությամբ Ազատվում ենք մազերի հետ կապված խնդիրներից՝ մեղրով շամպունի օգնությամբ](up/article/small/file_48637_673122.jpg)
Շուկայում վաճառվող միջոցները մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են վնասել մազերին։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերի մասին հոգ տանելու հրաշալի միջոց է մեղրով շամպունը...
![](images/calendar.png)
![Մազաթափությունը կանգնեցնող դեղատնային միջոցներ. 168.am Մազաթափությունը կանգնեցնող դեղատնային միջոցներ. 168.am](up/article/small/file_48554_6216267.jpg)
Ստորև ներկայացվում են մազերի համար ամենաարդյունավետ և օգտակար դիմակները, որոնք կանգնեցնեն մազաթափությունը և կխթանեն նոր սոխուկների ի հայտ գալը: Մեկ ամիս անց ինքներդ կնկատեք, թե որքան խիտ ու առողջ մազեր ունեք...
![](images/calendar.png)
![Ինչու են մազերը ձմռանը տուժում Ինչու են մազերը ձմռանը տուժում](up/article/small/file_48379_3672103.jpg)
Արևմուտքի մասնագետների կարծիքվ, ամենաշատը մազերը տուժում են ձմռանը: Պատճառը տներում տեղակայված տաքացուցիչներն են: Վիճակագրության համաձայն, տներում տեղադրված ջեռուցիչները հիմնականում 23 աստիճանի վրա են դրվում...
![](images/calendar.png)
![Ժելատինով դիմակ մազերի համար. 168.am Ժելատինով դիմակ մազերի համար. 168.am](up/article/small/file_48319_6720738.jpg)
Մի շարք գործոնների ազդեցությամբ մազերը կարող են թուլանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերը հաստացնելու գործում կօգնի ժելատինը...
![](images/calendar.png)
![Մազաթափություն. պատճառները, բուժումը: Ինչպե՞ս սանր ընտրել և սանրել մազերը Մազաթափություն. պատճառները, բուժումը: Ինչպե՞ս սանր ընտրել և սանրել մազերը](up/article/small/file_48106_9514926.jpg)
Մարդու ամբողջ կյանքի ընթացքում մազերի «հերթափոխություն» է կատարվում: Յուրաքանչյուրի մոտ 3-4 տարին մեկ երիտասարդ մազ է ծլում, ընդ որում ծեր մազերը թափվում են: Սակայն, եթե թափվող մազերը շատ ավելի են...
![](images/calendar.png)
![Դեղաբույսեր մազերի խնամքի համար. 168.am Դեղաբույսեր մազերի խնամքի համար. 168.am](up/article/small/file_47927_8264786.jpg)
Երկար մազեր ունենալու մասին երազում են շատերը։ Սակայն արտաքին և ներքին գործոնների ազդեցության արդյունքում մազերի աճը կարող է դանդաղել։ Steptohealth.ru-ն ներկայացրել է մի քանի դեղաբույս և համեմունք...
![](images/calendar.png)
![Բնական միջոց թեփի դեմ. 168.am Բնական միջոց թեփի դեմ. 168.am](up/article/small/file_47883_132735.jpg)
Fithacker.ru-ն ներկայացրել է թեփից ազատվելու բնական միջոցներ։ Պարբերաբար լվացեք մազերը։ Ընտրեք թեփի դեմ շամպուն...
![](images/calendar.png)
![Յուղերը՝ մազերի համար. 168.am Յուղերը՝ մազերի համար. 168.am](up/article/small/file_47882_6961412.jpg)
Մազերն առողջացնելու, դրանք խնամելու համար կարող եք յուղեր օգտագործել։ Lady-journal.info-ն ներկայացրել է, թե ինչ նպատակով կարող եք օգտագործել յուղերը...
![](images/calendar.png)
![Ինչպես կենդանացնել թույլ մազերը. 168.am Ինչպես կենդանացնել թույլ մազերը. 168.am](up/article/small/file_47881_1143072.jpg)
Եթե մազերի բարակությունն անհանգստացնում է ձեզ, կարող եք օգտագործել բնական միջոցներ, որոնք չեն վնասի մազերին ու գլխամաշկին...
![](images/calendar.png)
![Հացհամեմի սերմերը` մազաթափության դեմ. 168.am Հացհամեմի սերմերը` մազաթափության դեմ. 168.am](up/article/small/file_47790_4747889.jpg)
Մազաթափությունը տարածված խնդիր է, որը բազմաթիվ պատճառներ ունի։ Այն վերացնելու համար հարկավոր է վերհանել և լուծել խնդիրը, որի հետևանքով մազերը թափվում են։ Fithacker.ru-ն ներկայացրել է մազաթափության դեմ պայքարելու...
![](images/calendar.png)
![Ի՞նչ անել, որպեսզի մազերը չկորցնեն փայլն ու ծավալը. 168.ամ Ի՞նչ անել, որպեսզի մազերը չկորցնեն փայլն ու ծավալը. 168.ամ](up/article/small/file_47704_5956468.jpg)
Գրեթե ամեն օր լվանում եք մազերը, բայց մազերին ծավալ հնարավոր չէ հաղորդել։ Հնարավոր է՝ դուք պարզապես սխալ եք լվանում մազերը։ Այո՛, կանանց մեծ մասը չի մտածում, թե որքան շամպուն է հարկավոր օգտագործել, որքան հաճախ լվանալ մազերը...
![](images/calendar.png)
![Վերականգնեք մազերը վիտամին E-ի միջոցով. 168.am Վերականգնեք մազերը վիտամին E-ի միջոցով. 168.am](up/article/small/file_47656_5278794.jpg)
Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որն օգնում է վերականգնել հյուսվածքները։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերին քսելու դեպքում այն օգնում է թեթևացնել բորբոքումը, վերականգնել վնասված ֆոլիկուլները. առողջ ֆոլիկուլները խթանում են...
![](images/calendar.png)
![Ինչպես օգտագործել կարտոֆիլը մազերի համար. 168.am Ինչպես օգտագործել կարտոֆիլը մազերի համար. 168.am](up/article/small/file_47555_4375975.jpg)
Մազաթափության դեմ պայքարելու համար բազմաթիվ միջոցներ են առաջարկվում։ Fithacker.ru-ն գրում է, որ մազաթափության դեմ պայքարի լավագույն միջոցը դրա պատճառը գտնելն ու այն վերացնելն է։ Խնդրի...
![](images/calendar.png)
![Մազաթափությունը դադարեցնելու ևս մեկ մեթոդ. 168.am Մազաթափությունը դադարեցնելու ևս մեկ մեթոդ. 168.am](up/article/small/file_47321_5816923.jpg)
Մի խումբ գործոններ կարող են հանգեցնել մազաթափության։ Այս բնական միջոցը կօգնի երկար, առողջ, հաստ ու փայլուն մազեր ունենալ։ Fithacker.ru-ն գրում է, որ արագ արդյունքի հասնելու համար հարկավոր է այն օգտագործել շաբաթվա ընթացքում 2 անգամ...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն